Աղբյուր․ Էրիկսենը հունվարին կհեռանա Ինտերից
«Ինտերի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփոխի թիմը։
Ինչպես գրում է Football Italia-ն՝ 28-ամյա ֆուտբոլիստը շանս չունի հունվարից հետո միլանյան թիմում մնալու։
Դանիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են «Բավարիան», ՊՍԺ-ն ու «Արսենալը»։ Հնարավոր է գործարքի երեք տարբերակ․ ոչ պակաս, քան 30 մլն եվրոյով վաճառք, վարձակալություն կամ փոխարինում։
«Բավարիան» կարող է Էրիկսենին փոխել Կորենտին Տոլիսոյի հետ, ՊՍԺ-ն՝ Լեանդրո Պարեդեսի, «Արսենալը»՝ Գրանիտ Ջակայի։
Կարծիքներ