Ճապոնիայում առաջին անգամ մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի վարակի ավելի քան 3000 դեպք է հայտնաբերվել
Ճապոնիայում առաջին անգամ մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի վարակի ավելի քան 3000 դեպք է հայտնաբերվել, հայտնում է տեղական NHK հեռուստաալիքը:
Ընդհանուր առմամբ, մեկ օրում կորոնավիրուսն ախտորոշվել է 3041 պացիենտի մոտ։ Ընդ որում, Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 621 դեպք:
Ընդհանուր առմամբ, երկրում COVID-19-ից մահացել է 2588 մարդ, հայտնում է Reuters-ը:
Կարծիքներ