Ռուս խաղաղապահները հասցեական հումանիտար օգնություն են փոխանցել Ստեփանակերտում բնակվող բազմազավակ ընտանիքին. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահները հասցեական հումանիտար օգնություն են փոխանցել Ստեփանակերտում բնակվող բազմազավակ ընտանիքին. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները կազմակերպել են հասցեական հումանիտար օգնության փոխանցումը Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքի բազմազավակ ընտանիքներին: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքից:

Հաղորդվում է, որ հումանիտար ակցիայի շրջանակում ռուս խաղաղապահները տաք հագուստ, իրեր են փոխանցել 7 անձից բաղկացած բազմազավակ ընտանիքին, ինչպես նաև կենցաղային իրեր, դեղամիջոցներ և պարենային փաթեթներ:

Տարեսկզբից ավելի քան 50 ընտանիք ստացել է հասցեական հումանիտար օգնություն ռուս խաղաղապահների կողմից: Հումանիտար արձագանքման կենտրոնի սպաները բնակիչներին են փոխանցում առաջին անհրաժեշտության իրեր՝ հագուստ, կոշիկ՝ երեխաների և մեծահասակների համար, պարենային փաթեթներ, սպիտակեղեն, բարձեր, ծածկոցներ և անհատական դեղատուփեր:

Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում