Երկրաշարժեր Բինգյոլում և Էլազըղում
Հունվարի 31-ին Թուրքիայի արևելյան Բինգյոլ (Բյուրակն) նահանգի շրջանում 4․7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 03:49-ի սահմաններում։
Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 7կմ խորության վրա։ Երկրաշարժը զգացվել է նաև Բինգյոլին հարակից շրջաններում։
Ըստ նախնական տեղեկութունների՝ նյութական և մարդկային կորուստներ չկան։ Ցնցումները խուճապ են առաջացրել բնակչության մոտ:
Ավելի ուշ՝ առավոտյան ժամը 09։06-ի սահմաններում, ևս մեկ երկրաշարժ է գրանցվել արևելյան Էլազըղ (Խարբերդ) նահանգի Քարաքոչան շրջանում (3.5 մագնիտուդով)։ Գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Էրզրումում։
Կարծիքներ