Փարիզում պարտադիր պատվաստումների դեմ բողոքի ցույցերի ժամանակ անհայտ անձինք հարձակվել են լրագրողների վրա
Շաբաթ օրը մի քանի տասնյակ մարդ հարձակվել է Agence France-Presse-ի (AFP) նկարահանող խմբի վրա հակապատվաստումների դեմ ցույցի ժամանակ, որը տեղի է ունեցել Էյֆելյան աշտարակի դիմացի Տրոկադերո շրջանում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով AFP-ին։
Աառնվազն 50 մարդ հարձակվել է գործակալության նկարահանող խմբի վրա։ Լրագրողներին ուղեկցող անվտանգության երկու աշխատակիցներ փորձել են կանգնեցնել հարձակվողներին։ Ծեծկռտուքի ժամանակ AFP-ի աշխատակիցներից մեկը շշով հարված է ստացել գլխին։
Ֆրանսիայում այժմ համաճարակի հինգերորդ ալիքն է։ Հունվարի 11-ին հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսային վարակի նոր ռեկորդ՝ ավելի քան 360 հազար նոր դեպք։
Կարծիքներ