Ոստիկանները Կոմիտասի պողոտայից բերման են ենթարկել ընդդիմադիր ակտիվիստներից մի քանիսին
Ոստիկանները բերման են ենթարկել Կոմիտասի պողոտայում ակցիա իրականացնող ընդդիմադիր ակտիվիստներից 5 անդամի:
Նրանք ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միության և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամներն են եղել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ընդդիմադիր մի քանի ակտիվիստներ այսօր խափանել էին երթևեկությունը Կոմիտասի պողոտայում, ինչը առաջացրել էր քաղաքացիների զայրույթը:
Նրանցից ոմանք բարձրացել էին ավտոբուսի վրա՝ պարզելով կարմիր պաստառ, որի վրա գրված է եղել՝ «ՍԿՍՎԵԼ Ա»։
Կարծիքներ