ՀՕՄ-ն այսօր երկու պացիենտ մոնիտորներ է տրամադրել Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցին
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր հյուրընկալել է Հայ Օգնության Միության ներկայացուցիչներին։ ՀՕՄ-ն այսօր երկու պացիենտ մոնիտորներ է տրամադրել Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցին։ Այս մասին Freenews-ը տեղեկանում է Շիրակի մարզպետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից։
Մարզպետ Տիգրան Պետրոսյանը ողջունել է ներկաներին և նշել, որ համավարակի դեմ պայքարում այսպիսի աջակցությունը Շիրակի մարզի համար կարևոր է․ «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատանքի արդյունավետության բարձրացման առումով այս սարքավորումները կարևոր նշանակություն կունենան և մենք շնորհակալություն ենք հայտնում ՀՕՄ-ին համավարակի դեմ պայքարում մեր մարզի կողքին կանգնելու համար»,- եզրափակել է նա։
Նշենք, որ Պացիենտ մոնիտորների միջոցով հիվանդանոցը հնարավորություն կուեննա իմունոլոգիական հետազոտություններ անցկացնել մի քանի վարակների նկատմամբ։
Կարծիքներ