«Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները շարունակվում են.ԱԻՆ

«Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները շարունակվում են.ԱԻՆ

Օգոստոսի 19-ին, ժամը 08։10-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Դեպքի վայրում աշխատում են 30 փրկարարական ծառայող (այդ թվում՝ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության 4, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 15, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի 4 փրկարարական ծառայող, Բժշկական ապահովման վարչության hերթապահ խումբը,  ինչպես նաև 14 կամավոր՝ «Կարմիր Խաչ» մարդասիրական կազմակերպությունից։

Որոնողափրկարարական աշխատանքներն իրականացվում են 1 տեղամասով։ Աշխատանքներում ներգրավված են  նաև քաղաքապետարանի 1 տրակտոր, 1 էքսկավատոր, 3 բեռնատար ինքնաթափ, 1 ավտոկռունկ։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում