Ինքնասպանություն Երևանում. տաքսու ուղևորը մեքենան կայանել է տվել Կիևյան կամրջի վրա, այնուհետ նետվել
Այսօր՝ մարտի 21-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 06։50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամանել են ոստիկանության ծառայողները, պարեկները, որոնք տարածքը սահմանազատել են:
Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի քննչական բաժնի խումբը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Պարզվել է, որ որ մահացածը, ով տաքսու ուղևոր է եղել, տաքսիով եկել է ու կանգնել կամրջի վրա, դուրս է եկել ավտոմեքենայից և իրեն ցած է նետել կամրջից։
Նշված տաքսու վարորդն ու նրա ավտոմեքենան պարզաբանման նպատակով տեղափոխվել են ոստիկանության Մաշտոցի բաժին
Կարծիքներ