Ավակովի հետ փոխկապակցված անձը 28 մլն դոլարով և1,3 մլն եվրոյով լի ճամպրուկները փորձել է տանել Հունգարիա

Ավակովի հետ փոխկապակցված անձը 28 մլն դոլարով և1,3 մլն եվրոյով լի ճամպրուկները փորձել է տանել Հունգարիա

Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար Արսեն Ավակովի հետ փոխկապակցված անձը փորձել է Հունգարիայի մաքսատնով դուրս բերել բավական խոշոր գումար: Հետաքննությունների պետական բյուրոն քրեական գործ է հարուցել: 

 

Նշվում է, որ Հետաքննությունների պետական բյուրոյի աշխատակիցները տեղեկություն են ստացել Անդրկարպատյան մաքսատան աշխատակիցների կողմից օրենքի հնարավոր խախտման մասին, որը կապված է պետական սահմանով զգալի գումարների անօրինական տեղաշարժի հետ։ Անաստասիա Կոտվիցկայան, որը նախկին պատգամավոր Իգոր Կոտվիցկու կինն է եւ որն իր հերթին Արսեն Ավակովի բիզնես գործընկերն է, փորձել է առանց հայտարարագրելու, 28, 8 մլն դոլարով և 1,3 մլն եվրոյով լի ճամպրուկները տանել Հունգարիա։ Հայտնում են ուկրաինական լրատվականները, հղում անելով սեփական աղբյուրներին:

Ինքը՝ Իգոր Կոտվիցկին սոցցանցի իր էջում այս տեղեկությունը կեղծ է անվանել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում