Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով. եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում մարտի 4-ի, 5-ի, 7-ի, 8-ի ցերեկը առանձին շրջաններում, 9-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Մարտի 5-ի գիշերը, 6-ին, 7-ի, 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիսային՝ 2-5 մ/վ, մարտի 4-5-ը, 8-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 4-5-ը կնվազի 6-8 աստիճանով։
Երևանում մարտի 4-ի ցերեկը, 5-ի գիշերը, 6-7-ը և 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ի և 8-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև։ Մարտի 9-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։
Կարծիքներ