Հրետանավորների հետ անցկացվել են գործնական պարապմունքներ

Հրետանավորների հետ անցկացվել են գործնական պարապմունքներ

N զորամիավորման հրետանային ստորաբաժանումներից մեկի զինծառայողների հետ մարտի 4-ին անցկացվել են գործնական պարապմունքներ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, անձնակազմը բացազատել է հրետանային միջոցները, բերել մարտական վիճակի  և կատարել առաջադրված խնդիրները։ Ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու պատրաստվածությունը, կատարելագործվել են մարտավարական հմտությունները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում