Եկա Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համար. Արայիկ Հարությունյանը դեպքի վայրում է
Ես եկա հիմնականում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համար, որովհետեւ ուղղությունն էր հրդեհի ինձ հետաքրքրում։ Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, լրագրողների հետ զրույցում Մարզահամերգային համալիրի տարածքում բռնկված հրդեհի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
«Հրդեհը շատ մեծ էր իրականում, շատ ուժեղ էր։ Ես եկա հիմնականում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համար, որովհետեւ ուղղությունն էր հրդեհի ինձ հետաքրքրում. ֆոնդերը պետք էր ապահովել»,- ասաց Արայիկ Հարությունյանը։
ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանն էլ հակադարձեց. «Չէ, բոլորը պետք է հետաքրքրի՝ բոլորիս»։
Կարծիքներ