ՃՈ ղեկավարությունը շարային ստուգատես է անցկացրել

ՃՈ ղեկավարությունը շարային ստուգատես է անցկացրել

Ապրիլի 7-ին Երևանում տեղի է ունեցել Ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողների շարային ստուգատես, որն անցկացնում էին Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանն ու տեղակալ Նորիկ Սարգսյանը։

Ստուգվել են Ճանապարհային ոստիկանների համազգեստի կոկիկությունը, անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը, ծառայողներին ամրակցված տեսախցիկների սարքինությունը։

Հատուկ ուշադրություն է դարձվել ծառայողական մեքենաների տեխնիկական վիճակին, մեքենաներում առաջին բուժօգնության պարագաների առկայությանը։

 

Եգոր Կարապետյանն ու Նորիկ Սարգսյանը մատնանշել են թերություններն ու դրանց շտկման համար տվել կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։

Շարային ստուգատեսից հետո ճանապարհային ոստիկանները դուրս են եկել ծառայության։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում