Բրիտանիայում 30 տարեկանից ցածր մարդկանց խորհուրդ են տվել չպատվաստվել AstraZeneca պատվաստանյութով
Բրիտանական առողջապահական կարգավորող մարմինը խորհուրդ է տվել հնարավորության դեպքում երեսունից ցածր տարիքի մարդկանց չպատվաստել AstraZeneca պատվաստանյութով` թրոմբների կազմավորման հավանականության պատճառով: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Պատվաստումների միասնական կոմիտեն առաջարկում է, որ առանց խրոնիկ հիվանդությունների 30 տարեկանից ցածր մեծահասակներին, որոնք կորոնավիրուսով վարակվելու բարձր ռիսկայնության խմբում են գտնվում, առաջարկվի հակակորոնավիրուսային այլ պատվաստանյութ»,-ասված է կոմիտեի հայտարարության մեջ:
«AstraZeneca–ով պատվաստումների առավելությունները շարունակում են գերազանցել ռիսկերը: Կողմնակի ազդեցությունների հավանականությունը մնում է շատ փոքր»,-մամուլի ասուլիսում ասել է Մեծ Բրիտանիայի դեղամիջոցների գործակալության ղեկավար դոկտոր Ջուն Ռենը:
Կարծիքներ