Իռլանդիան, ամենայն հավանականությամբ կմասնակցի ԵՄ նոր ուժերի ստեղծմանը. Սայմոն Քովենի

Իռլանդիան, ամենայն հավանականությամբ, կմասնակցի ԵՄ արագ արձագանքման ուժերի ստեղծմանը։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Իռլանդիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարար Սայմոն Քովենին։
«Ինչ վերաբերում է արագ արձագանքման ուժերին, այո, ես կարծում եմ, որ մեծ հավանականություն կա, որ մենք կմասնակցենք դրան»,- ասել է նախարարը, մեջբերում է Reuters-ը։
Իռլանդիան ՆԱՏՕ-ի անդամ չէ և ռազմական չեզոքության քաղաքականություն է վարում 1930-ականներից: Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության մեկնարկի կապակցությամբ վարչապետ Լեո Վարադկարը մարտի 1-ին ասել է, որ այն, ինչ տեղի է ունենում, ստիպում է Դուբլինին վերանայել չեզոքության հարցը և ավելի ակտիվ մասնակցության է հրահրում՝ եվրոպական պաշտպանության ապահովմանը։ Միաժամանակ նա ընդգծել է, որ խոսքը երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին չէ։
Կարծիքներ