Փսակին մեկնաբանել է ՆԱՏՕ-ի խաղաղապահներ Ուկրաինա ուղարկելու՝ Լեհաստանի գաղափարը
ԱՄՆ իշխանությունները չեն պատրաստվում զորք ուղարկել Ուկրաինա։ Այս մասին երկուշաբթի օրը կայացած հերթական ճեպազրույցում ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին՝ ի պատասխան Վարշավայի՝ ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություն Ուկրաինա ուղարկելու գաղափարը մեկնաբանելու խնդրանքին։
Փսակին նաև ասել է, որ ԱՄՆ վարչակազմը չի դիտարկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Եվրոպա կատարելիք այցի ընթացքում Ուկրաինա այցի կազմակերպման հնարավորությունը։
Կարծիքներ