Իրանը լիովին պատրաստ է համագործակցել եւ օժանդակել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում

Իրանը լիովին պատրաստ է համագործակցել եւ օժանդակել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում

Իրանը բարձր է գնահատում Ռուսաստանի միջնորդությունը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի կարգավորման գործընթացում, հայտարարել է Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին, ով ողջունել է հրադադարի ձեռքբերումը եւ կոչ է արել դադարեցնել պատերազմը տարածաշրջանում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների մասնակցությամբ Մոսկվայում կայացած բանակցությունները տարածաշրջանային տերությունների ներուժի լավ նշան են, եւ Իրանը լիովին պատրաստ է համագործակցության եւ օժանդակության՝ միջազգային իրավունքի համաձայն խաղաղ կարգավորման եւ կայունության վերականգնման գործընթացում»,- ասել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում