Ռաուլը վարակվել է կորոնավիրուսով
Մադրիդի «Ռեալ»-ի լեգենդար ֆուտբոլիստ Ռաուլը, ով այժմ մարզում է «սերուցքայինների» երիտասարդների թիմին, վարակվել է կորոնավիրուսով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռաուլի թեստի պատասխանը դրական է եղել և նա մեկուսացել է: Մարզիչը կրկին աշխատանքի կվերադառնա հունվարի 31-ին, երբ երկրորդ անգամ կթեստավորվի:
Ավելի վաղ լուրեր կային, որ Ռաուլը կարող է գլխավորել «արքայական ակումբը»: Եթե ներկայիս գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հեռանա զբաղեցրած պաշտոնից, «սերուցքայիններն» այդ տեղում տեսնում են Ռաուլին, ով այժմ մարզում է «Ռեալ»-ի երկրորդ թիմը և դարձել է երիտասարդական լիգայի հաղթող:
43-ամյա Ռաուլը «արքայական ակումբի» ակադեմիայի սան է, իսկ առաջին թիմի կազմում հանդես է եկել 1994-2010 թվականներին: «Սպիտակների» կազմում հարձակվողը վեց անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 4 անգամ` երկրի սուպերգավաթակիր, երկու անգամ էլ հաղթել է Չեմպիոնների լիգայում:
Կարծիքներ