Ինչով է վտանգավոր կորոնավիրուսի «հարավաֆրիկյան» շտամը
Գամալեայի անվան կենտրոնի վիրուսաբան Վիկտոր Զուևը «Երեկոյան Մոսկվա»-ին պատմել է, թե ինչով է վտանգավոր կորոնավիրուսի «հարավաֆրիկյան» մուտացիան: Ըստ Զուևի՝ այդ շտամն ունեցող մարդը վարակում է ավելի մեծ թվով մարդկանց:
«Նոր շտամը ոչ թե ավելի պաթոգեն դարձավ, այլ դարձավ ավելի վարակիչ, ավելի «կպչուն»,- բացատրել է բժիշկը:
Մասնագետը կոչ է արել չանհանգստանալ նոր մուտացիաների պատճառով, քանի որ վիրուսի անտիգենային կառուցվածքը չի փոխվել։ Սա նշանակում է, որ պատվաստանյութերն արդյունավետ կլինեն COVID-19 այդ տարբերակի դեմ:
Կարծիքներ