ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ կա ընդհանուր փոխըմբռնում. Ալեն Սիմոնյանի հարցազրույցը Դաշնության խորհրդի հեռուստանախագծին (տեսանյութ)
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում հարցազրույց է տվել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի «Вместе» հեռուստանախագծին:
Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կա ընդհանուր փոխըմբռնում։ «Դաշնության խորհրդի գործընկերներս փաստեցին, որ Ռուսաստանը, որպես դաշնակից, միջազգային հարթակներում ամենաշատը հանդիպում է հենց Հայաստանի հետ: Մեր երկիրն առաջին տեղում է այն բոլոր երկրների մեջ գտնվում են քաղաքական և դիվանագիտական նույն հարթակներում: Մենք փորձում ենք կոորդինացնել մեր աշխատանքները ռուս գործընկերների հետ: Կարծում եմ՝ այդ առումով մեզ մոտ ամեն ինչ ստացվում է»:
Մանրամասները՝ տեսանյութում։
Կարծիքներ