ՃՏՊ Աղավնաձոր գյուղի խաչմերուկում. կան տուժածներ

ՃՏՊ Աղավնաձոր գյուղի խաչմերուկում. կան տուժածներ

Հոկտեմբերի 2-ին, ժամը 20:08-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղավնաձոր գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «BMW» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները. «BMW» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ Գ. Խ.-ն (ծնված 1958 թ.), Վ. Խ.-ն (ծնված 1987 թ.) և Գ. Գ.-ն (ծնված 1990 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:27-ին, մարվել՝ 20:30-ին: Այրվել են «BMW» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և ցուցիչների վահանակը:

Փրկարարները փակել են «VAZ» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում