Ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» բկ տեղափոխված երեք ամսական փոքրիկը գիտակցության է եկել, շնչում է ինքնուրույն
Աշտարակի խճուղում հուլիսի 23-ին երիտասարդ ընտանիքի ողբերգական վթարից տուժած և ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» բկ տեղափոխված երեք ամսական փոքրիկի մոտ դրական տեղաշարժ կա:
Տասը օր անց փոքրիկը գիտակցության է եկել, սկսել է շնչել ինքնուրույն, շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների խիստ հսկողության ներքո:
Այս մասին տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» բկ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:
Հիշեցնենք, փոքրիկի մայրը վթարի հետևանքով մահացել էր, հայրը ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել էր«Արմենիա» բժշկական կենտրոնում։
Կարծիքներ