ԱՀ պաշտպանության նախարարը հանդիպել է նորանշանակ սպաների հետ, ներկայացրել ՊԲ հրամանատարության տեսլականն ու ակնկալիքները
ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը, հունիսի 27-ին ընդունել է ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված մի շարք սպաների,որոնք զբաղեցրած հրամանատարական պաշտոններում աչքի են ընկել լավագույն կողմերով և առանձնահատուկ հրամանատարական ունակություններով:
Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Ջալալ Հարությունյանը սպայակազմին ներկայացրել է զորամասերի ու առանձին ստորաբաժանումների մարտունակության հետագա բարձրացման վերաբերյալ ՊԲ-ի հրամանատարության տեսլականն ու ակնկալիքները: Անդրադարձել է այդ համատեքստում նորանշանակ սպաների անելիքներին և շնորհավորել վերջիններիս: Նախարարը համոզմունք է հայտնել, որ նոր պաշտոններում ևս նրանք աչքի կընկնեն ծառայողական պարտականությունների կատարման բարձր մակարդակով:
Կարծիքներ