Օսկարի վարկանիշը 2020-ի համեմատությամբ նվազել է
Օսկարի մրցանակաբաշխության ժողովրդականությունը հասել է բոլոր ժամանակների ամենացածր մակարդակին: Այս մասին հայտնում է Variety պարբերականը։
Միջոցառման հեռարձակումը դիտել է շուրջ 9,85 միլիոն հեռուստադիտող, ինչը 13,75 միլիոնով (58,3%) պակաս է, քան 2020-ին: Առանցքային լսարանի (18–49 տարեկան) շրջանում անկումը կազմել է 64,2%:
Հեղինակների կարծիքով, պատճառը կինոարտադրության սահմանափակումներն են, որոնք սահմանվել են կորոնավիրուսային համաճարակի պատճառով։
Բացի դրանից, վարկանիշի վրա կարող էր ազդել այն փաստը, որ հավակնորդների թվում 2021 թ.-ին հիմնականում փառատոնային ֆիլմեր են եղել, մարտաֆիլմեր չեն եղել։
Օսկարի 93-րդ մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել ապրիլի 26-ին, Լոս Անջելեսում։
Տարվա լավագույն ֆիլմ է ճանաչվել «Քոչվորների երկիրը» ֆիլմը: Ֆիլմի չինացի ռեժիսոր Քլոե Չժաոն Օսկար է ստացել «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում, իսկ գլխավոր դերասանուհի Ֆրենսիս Մակդորմանդը ճանաչվել է «լավագույն դերասանուհի»։
Կարծիքներ