ԱՄՆ-ի ազգային հետախուզությունը ձեռնամուխ Է եղել օտարերկրյա ազդեցության դեմ պայքարի կենտրոնի ստեղծմանը. Politico
ԱՄՆ-ի Ազգային հետախուզության տնօրեն Էվրիլ Հեյնսի աշխատակազմը ձեռնամուխ Է եղել երկրի ներքին քաղաքական գործընթացների վրա օտարերկրյա գաղտնի ազդեցության դեմ պայքարի կենտրոնի ստեղծմանը: Ապրիլի 26-ին այդ մասին հայտնել Է Politico թերթը:
Ազգային հետախուզության աշխատակազմի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել Է, որ այդ միջոցները ձեռնարկվում են «փոփոխվող սպառնալիքների լույսով եւ (ամերիկյան) քաղաքականության եւ ԱՄՆ-ի Կոնգրեսի աճող պահանջների օժանդակությամբ: Այսպես կոչված չարամիտ օտարերկյա ազդեցության դեմ պայքարի կենտրոնը ենթադրվում Է ստեղծել «առավելագույնս սեղմ ժամկետներում», ընդգծել Է պաշտոնյան: Նա հրաժարվել Է ճշտել, թե հատկապես երբ կենտրոնը կարող Է ձեռնամուխ լինել աշխատանքի: Այդ կառույցի բյուջեն նույնպես հայտնի չԷ: Կենտրոնի ստեղծումը նախատեսվել Է հետախուզության կարիքների համար հատկացումների մասին՝ ավելի վաղ ԱՄՆ-ում ընդունված օրենսդրությամբ: Այն պահանջել Է ամերիկյան բոլոր հետախուզական գերատեսչությոններից վերլուծաբանների ներառում կենտրոնի կազմում:
Պլանավորվել Է, որ նոր կառույցը կզբաղվի ԱՄՆ-ի քաղաքաան կյանքի վրա ազդեցության ենթադրվող օտարերյա գործողությունների մասին բոլոր տվայլների ի մի հավաքմամբ եւ երկրի ղեկավարության համար «պատշաճ գնահատումների» մշակմամբ: Բացի դրանից, օրենսդրությունն ԱՄՆ-ի հետախուզությանը պարտավորեցրել Է տվայլ դեպքում ուշադրությունը կենտրոնացնել Իրանի, Չինաստանի, ԿԺԴՀ-ի եւ Ռուսաստանի վրա: Հեյնսը համարվում Է ԱՄՆ-ի բոլոր 18 հետախուզական գերատեսչությունների համակարգողը: Վաշինգտոնը Մոսկվային մեղադրում Է 2016 եւ 2020 թվականների նախագահական ընտրություններին միջամտելու մեջ: Այդ եզրակացությունների ստուգության ապացույցներ ԱՄՆ-ի իշխանությունները ոչ մի անգամ չեն ներկայացրել: Ռուսաստանի կառավարությունը բազմիցս ժխտել Է նման պնդումները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ