Նարեկ Մկրտչյանը ՀՀ-ում Նիդեռլանդների դեսպանին է ներկայացրել սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող և նախատեսվող բարեփոխումները
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պարտականությունները կատարող Նարեկ Մկրտչյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում Նիդեռլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսի հետ։
Հանդիպման ընթացքում Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող և նախատեսվող բարեփոխումները՝ հույս հայտնելով, որ դրանք հնարավորություն կտան նախարարության կողմից մատուցվող ծառայությունները դարձնել առավել որակյալ և հասցեական։
Նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է սոցիալական բնակարանաշինության, աշխատանքի և զբաղվածության ոլորտում բարեփոխումների իրականացման, հոգեկան և ֆիզիկական առողջության կենտրոնների ապաինստիտուցիոնալացման ծրագրերին՝ պատրաստակամություն հայտնելով ուսումնասիրել, քննարկել այս ոլորտներում նիդեռլանդական փորձը և, ըստ այդմ, իրականացնել փորձի և գաղափարների փոխանակում։
Վերջինս ներկայացրել է նաև նախարարության և նիդեռլանդական Avondglans հիմնադրամի միջև կնքված պայմանագրի շրջանակում համայնքային փոքր տան գնման, վերանորոգման և կահավորման աշխատանքների ընթացքը։
Կարծիքներ