Ըմբիշներ Օվասապյանը և Պողոսյանը կպայքարեն Եվրոպայի չեմպիոնի կոչման համար
Հայաստանը ներկայացնող երկու հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշներ կպայքարեն Եվրոպայի չեմպիոնի կոչման համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպեում ընթացող Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության եզրափակիչ են դուրս եկել 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը, ում մրցակիցը կլինի Շվեդիայից Նիկլաս Օհլենը: Ոսկե մեդալի համար կպայքարի ծանր քաշային Դավիթ Օվասապյանը: Նրա հակառակորդն էլ ռուս Միխայիլ Լապտևն է:
Կիսաեզրափակիչ էին դուրս եկել նաև Հայաստանի ևս երկու ներկայացուցիչ: Բրոնզե մեդալի համար կմրցեն 77 կգ քաշային Սամվել Գրիգորյանը և 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը:
Եզրափակիչները կկայանան մայիսի 22-ին:
Կարծիքներ