Պտտահողմ Չինաստանի հյուսիս-արևելքում, մոտ 150 տուն է վնասվել․ կան տուժածներ

Պտտահողմ Չինաստանի հյուսիս-արևելքում, մոտ 150 տուն է վնասվել․ կան տուժածներ

Առնվազն 1 մարդ մահացել է և ևս 16-ը՝ տուժել Չինաստանի հյուսիսարևելյան Շանչժի քաղաքին պատուհասած պտտահողմի պատճառով։ Այս մասին հայտնում է CGTN հեռուստաալիքը՝ հղում անելով տեղի իշխանություններին։ Նշվում է, որ տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։

Քամու պոռթկումներն ուղեկցվել են կարկուտով։

Տարերային աղետից վնասվել է առնվազն 148 տուն, գյուղատնտեսական նշանակության տարածք ու ֆաբրիկա։ Տարերքի հասցրած վնասն իշխանություները գնահատում են 5․12 մլն յուան (802 հազար դոլար)։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում