Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ շաբաթում նվազել է 15%-ով
Անցած շաբաթ (մայիսի 24-30) աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 3․5 մլն դեպք, ավելի քան 78 հազար մահ։ Նախորդ շաբաթվա համեմատ՝ հիվանդացության մակարդակը նվազել է 15 %-ով, մահացությանը՝ 7 %-ով։ Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։
Մայիսի 30-ի դրությամբ՝ աշխարհում գրանցվել է վարակման 169 604 858 դեպք, 3 530 837 մահ։
Անցած շաբաթ հիվանդացությունն աճել է Աֆրիկայում ( 22%) և Արևմտյան-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (6%), մինչդեռ Եվրոպայում 26 %-ի նվազում է դիտվել։ Հիվանդացության նվազումը Հարավարևելյան Ասիայում կազմել է 24%, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում՝ 2%։ Մահացությունն աճել է Աֆրիկայում (11%), սակայն կրճատվել Արևելյան Միջերկրականում (18%), Եվրոպայում (17%), Հարավարևելյան Ասիայում (8%), Արևմտյան-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (2%), Հյուսիսային և Հարավային Ամերիկայում (1%)։
Կարծիքներ