Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. ուղևորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. ուղևորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։10-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 52-րդ կմ-ին բախվել են Opel (վարորդ՝ Ա․ Դ․) և Lexus (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1979 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Lexus մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Սևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Լ․ Բ․-ն (ծնված 1989 թ․) հոսպիտալացվել են Հրազդան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ ուղևորինը՝ ծայրահեղ ծանր։

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում