Բագրատ Գալստանյանը թողնում է հոգևոր կյանքը և զբաղվում աշխարհիկ գործով, այն է՝ քաղաքականությամբ․ Հակոբյան
Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Սա արդեն հասկանալի է:
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը թողնում է հոգևոր կյանքը և զբաղվում աշխարհիկ գործով, այն է՝ քաղաքականությամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու նպատակով:
Արդյոք Բագրատ սրբազանը դրան փորձելու է հասնել փողոցով, թե սպասելու է նոր ընտրական փուլին:
Բացի այդ, մեկ բայց կա առայժմ. սառեցնել հոգևոր ծառայությունը:
Ի՞նչ է սա նշանակում:
Կարող է՞ Բագրատ սրբազանը կրկին վերադառնալ եկեղեցի:
Եվս մեկ բան՝ իսկ Կանադայի քաղաքացի լինելու հանգամանքը: Սա սահմանադրական արգելք է, թեև իրավաբանները ավելի լավ կարող են բացատրել:
Ու մի վերջին հարց հայագետ, աստվածաբան ընկերներիս՝ մեր պատմությունը նման դեպք գիտի՞: Երբ բարձրաստիճան հոգևորականը մտնում է քաղաքականություն, ապա կրկին վերադառնում եկեղեցի:
Անշուշտ, Տեր Հուսիկ քահանա Լազարյանի դեպքը 1990-ական թթ հայտնի է: Նշենք նաև, որ Տեր Հուսիկը բարձրաստիճան հոգևորական չէր»:
Կարծիքներ