Հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հասարակական կարգի խախտման գործողություններից. ՆԳՆ
ՀՀ ներքին գործերի նախարարությունը հորդորում է Վազգեն (Բագրատ) Գալստանյանի այսօրվա հանրահավաքի մասնակիցներին խստորեն պահպանել հասարակական կարգը։
«ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն շարունակում և շարունակելու է իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ ապահովելով հասարակական կարգը և քաղաքացիների անվտանգությունը:
Այսօր կայանալիք հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից, հարգել համաքաղաքացիների իրավունքները և ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին:
Հայաստանի Հանրապետությունը իրավական երկիր է, և հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի»,- ասված է ՆԳՆ հայտարարության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Վազգեն (Բագրատ) Գալստանյանը հայտարարել է, որ, թեև երկրում ստեղծված արտակարգ դրությանը, օրակարգից շեղվելու առիթ ու պատճառ չունեն, այսօրվա հանրահավաքը կայանալու է:
Կարծիքներ