Երեւանի ավագանին հաստատեց քաղաքի 2021թ. բյուջեն. Հ. Կարապետյան
Երեւանի ավագանին հաստատեց քաղաքի 2021թ. բյուջեն:
Ներկայացնեմ մի քանի փաստ՝ բյուջեից.
Տրանսպորտային համակարգի արդիականացում ծրագրով 4 մլրդ դրամ է նախատեսվել հին տրանսպորտային միջոցները նորերով փոխարինելու համար:
«Վերելակների հիմնանորոգում և պահպանում» ծրագրի իրականացման համար նախատեսվել է 1 մլրդ 145,6 մլն դրամ: Ի դեպ, այս գումարից 1 մլրդ դրամը կուղղվի ևս 100 նոր վերելակների ձեռքբերմանը:
«Կանաչ տարածքների հիմնում և պահպանում» ծրագրով նախատեսվել է 3 մլրդ 750,0 մլն դրամ, որից 350 մլն դրամը նախատեսված է տրանսպորտային հատուկ միջոցների ձեռքբերման համար:
Ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգման, վերանորոգման և պահպանման համար բյուջեից կհատկացվի 3 մլրդ 826,0 մլն դրամ:
Սոցիալական աջակցության ծրագրերի իրականացման համար նախատեսված է շուրջ 600 մլն դրամ:
Պարգևատրման ֆոնդն, ի դեպ, 2021-ի բյուջեով կրճատվել է 50 %-ով. այն կազմում է 1 մլրդ դրամ:
2020թ. ճշտված բյուջեի սեփական եկամուտների նկատմամբ 2021-ի սեփական եկամուտները ավելացել են 3 մլրդ 683,5 մլն դրամով:
Կարծիքներ