Քաղաքապետարանի աշխատակազմը սեպտեմբերից ի վեր պարգեւավճարներ չի ստացել
Արդեն տեղեկացրել ենք, որ կապված պատերազմական իրադրության հետ, քաղաքապետարանի աշխատակազմը սեպտեմբերից ի վեր պարգեւավճարներ չի ստացել։
Որոշել ենք խնայված միջոցները տրամադրել պատերազմի ընթացքում հաշմանդամություն ստացած մեր տղաների համար մատչելի պայմաններ ստեղծելու գործին:
Մասնավորապես, այդ գումարներով զինհաշմանդամների շենքերում վերելակներ կտեղադրվեն եւ/կամ շենքերի մուտքերը կհարմարեցվեն սայլակով տեղաշարժին: Սոցապ նախարարությունից արդեն խնդրել ենք տվյալներ՝ պատերազմի մասնակիցների վերաբերյալ, որոնք մշակելով՝ կիրականացնենք այս գործընթացը:
Շնորհակալ եմ քաղաքապետարանի աշխատակազմին՝ այս որոշման կարեւորությունը գիտակցելու եւ այս ծանր օրերին երկրի խնդիրներին անմասն չմնալու համար:
Կարծիքներ