Ուկրաինացի գեղասահորդը աշխարհի առաջնությանը ներկայացել է մարզումային զգեստով
Ուկրաինացի գեղասահորդ Իվան Շմուրատկոն մարզումային մարզազգեստով է մասնակցել ֆրանսիական Մոնպելյեում ընթացող աշխարհի առաջնության կարճ ծրագրին, գրում է Championat.com-ը։
Նա նշել է, որ հիմա տեղին չեն տարբեր գույները և ինքը որոշել է սահել հայրենիքը խորհրդանշող գույների մարզազգեստով և կրծքին ազգային դրոշը կրել։
Մարզազգեստի համար սահմանված կարգի խախտումը հաշվի է առել մրցավարներից միայն մեկը, և ուկրաինացի գեղասահորդի գնահատականը չի իջեցվել։ Շմուրատկոն ստացել է 73,99 միավորի և գրավել է 22-րդ տեղը։ Նա իրավունք է ստացել մասնակցելու նաև ազատ ծրագրին։
Կարծիքներ