Դեպի Դրախտիկ ճանապարհը ձնահյուսի և հողային բերվածքների պատճառով երկկողմանի փակ է
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 21-ին՝ ժամը 21։15-ի դրությամբ, Մ-14 միջպետական ավտոճանապարհի 7-րդ կիլոմետր հատվածը (դեպի Դրախտիկ) ձնահյուսի և հողային բերվածքների (մոտ 300 խմ) պատճառով երկկողմանի փակ է։
Ինչպես տեղեկացրին Ճանապարհային դեպարտամենտից, «Ծովագյուղի ՃՇՇ» ընկերությունն իրականացնում են ճանապարհի մաքրման և բացման աշխատանքներ։
Կարծիքներ