Արցախը Հայաստանին կապող Վայք-Սիսիան-Գորիս ճանապարհը բեռնատարների համար փակ է, մարդատարների համար՝ միակողմանի երթևեկելի

Արցախը Հայաստանին կապող Վայք-Սիսիան-Գորիս ճանապարհը բեռնատարների համար փակ է, մարդատարների համար՝ միակողմանի երթևեկելի

ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ առատ ձյան տեղումների պատճառով հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ: Փակ է Մարտակերտի շրջանի Մեհմանա համայնքի ճանապարհը, որտեղ ձյան շերտի բարձրությունը կազմում է 60 սմ: Շրջանի մյուս միջհամայնքային ճանապարհները հիմնականում բաց են, բարձր լեռնային գոտիներում՝ հորիզոնական տեսանելիությունը թույլ է, տեղ-տեղ առկա է մերկասառույց:


Դժվարանցանելի են Մարտունու շրջանի Աշան, Ավդուռ, Եմիշճան, Խերխան, Ծովատեղ, Կաղարծի, Կավահան, Կոլխոզաշեն, Հաղորտի, Հացի, Հերհեր, Մյուրիշեն, Մուշկապատ,Մսմնա, Նոր Շեն և Պառավաթումբ համայնքների ճանապարհները: Վերոնշյալ բնակավայրերում ձյան շերտի բարձրությունը տեղ տեղ հասնում է 80սմ-ից մինչև 1 մետրի: Այս ուղղություններում կատարվում են ձնամաքրման աշխատանքներ:

Մարտունի քաղաքը և շրջանի մյուս համայնքների ճանապարհները բաց են:


Ստեփանակերտը շրջաններին կապող ճանապարհները հիմնականում բաց են, որոշ հատվածներում առկա է մերկասառույց: Դժվարանցանելի են Ասկերանի շրջանի Խաչմաչ, Կարմիր Գյուղ, Սզնեք, Վերին Սզնեք, Սարուշեն և և Ռև համայնքների ճանապարհները, այստեղ նույնպես ձյան շերտի բարձրությունը 80սմ մինչև 1 մետրի է հասնում:


ՀՀ-ի հետ կապող միջպետական մայրուղու Վայք-Սիսիան-Գորիս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է, իսկ մարդատարների համար (երթևեկելի է միակողմանի)՝ դժվարանցանելի::
Արտակարգ պատահարներից ու անցանկալի դեպքերից խուսափելու համար ՆԳ նախարարությունը հորդորում է հնարավորինս սահմանափակել երթևեկությունը և պահպանել զգոնություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում