Մահացել է բանաստեղծ, այլախոհ, ԽՍՀՄ նախկին քաղբանտարկյալ Մերուժան Հովհաննիսյանը

Մահացել է բանաստեղծ, այլախոհ, ԽՍՀՄ նախկին քաղբանտարկյալ Մերուժան Հովհաննիսյանը

Մահացել է գրող, բանաստեղծ, այլախոհ, ԽՍՀՄ նախկին քաղբանտարկյալ Մերուժանը (Մերուժան Հովհաննիսյան): 

Մերուժան Հովհաննիսյանը 82 տարեկան էր, տեւական ժամաանկ է՝ գրողը վատառողջ էր:

Նա 1963 թվականի դեկտեմբերի 29-ին կալանավորվել է, դատապարտվել է 5 տարի ազատազրկման։ Դրսևորած ըմբոստ վարքի պատճառով է ավելի է խստացվել նրա ռեժիմը, և մորդովական խիստ ռեժիմի քաղկալանավորների համար նախատեսված կալանավայրերից Մերուժանին տեղափոխել են «Վլադիմիրի բանտ»: Ազատ արձակվելուց հետո վերադարձել է Հայաստան: Պահպանել է իր կապերն այլախոհական շրջանակների հետ։ 1968 թվականին մասնակցել է Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ) անդամների հրատարակած «Երկունք» թռուցիկի երկրորդ համարի նախապատրաստման աշխատանքներին։ Մասնակցել է նաև այդ թռուցիկի առաջնորդող՝ «Հայաստանն ապագայում» վերնագրով հոդվածի մշակման աշխատանքներին, որը, սակայն, ԱՄԿ-ականների ձերբակալման պատճառով չի հրապարակվել։ Հետագայում դատապարտվել է ևս մեկ անգամ։ Այս դատապարտումը, սակայն, չի առնչվել հասարակական-քաղաքական գործունեությանը։ 1982 թվականին կրկին ձերբակալվել է նույն մեղադրանքով, դատապարտվել 14 տարվա ազատազրկման։ 1992 թվականին վաղաժամ ազատվել է կալանքից եւ արդարացվել:

«Վլադիմիրի բանտում» հուշագրության մեջ նա գրել է, թե ովքեր են եղել իր հետ. օպերային անվանի երգիչներից մեկը՝ Ալեքսանդր Միրլասը, ֆիզիկոս Վլադիմիր Կրաուկլիսը, իսկ նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուի հրատարակիչը Վահագն Դավթյանն էր, որը այդ ժամանակ Սփյուռքի հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալն էր:

Գրողի վերջին շարքը «Հատընտիրն» էր՝ «Զարկերակ», «Հանգույց», «Վարագույր» առանձին գրքերով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում