ԱՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությանը
Փետրվարի 22-ին ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանն ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներին առնչվող հարցեր։ Այնուհետև Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան համար 1 հիմնական դպրոցում տեղի է ունեցել հանդիպում Արցախի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ։
Նախարար Ղարախանյանը ներկայացրել է կրթության ոլորտում առաջիկայում իրականացվելիք ծրագրերը՝ կոչ անելով ուսուցիչներին հավատով և վստահությամբ նայել ապագային և իրենց առաքելության ճանապարհին ջանքեր չխնայել հետպատերազմյան ճգնաժամի հաղթահարման գործում:
ՀՀ ԿԳՄՍ նախարարը կարևորելով կրթության դերը, հանդիպման ընթացքում նշեց, որ մեր երկրի անվտանգության հիմնաքարը կարող է հանդիսանալ միայն ու միայն բարձր դիրքայնություն ապահովող կրթությունը։
Նախարարները պատասխանել են նաև ուսուցիչների հարցերին։
Կարծիքներ