Սյունիքի Դավիթ Բեկ բնակավայրի հարակից տարածքներում կիրականացվեն չպայթած զինամթերքի վնասազերծման աշխատանքներ
Սյունիքի մարզպետարանը տեղեկացնում է, որ վաղը՝ փետրվարի 23-ին, ժամը 10։00-ին, Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրի հարակից տարածքներում կիրականացվեն չպայթած զինամթերքի վնասազերծման աշխատանքներ, և հնարավոր է՝ լսվեն պայթյունների ձայներ։ Խնդրում ենք չանհանգստանալ ու խուճապի չմատնվել։
Կարծիքներ