ՀՀ կառավարությունը շարունակում է ՄԻԵԴ ներկայացնել Ադրբեջանի կողմից մարդու իրավուքների խախտման վերաբերյալ անհերքելի ապացույցներ. Տիգրան Ավինյան

ՀՀ կառավարությունը շարունակում է ՄԻԵԴ  ներկայացնել Ադրբեջանի կողմից մարդու իրավուքների խախտման վերաբերյալ անհերքելի ապացույցներ. Տիգրան Ավինյան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

ՀՀ կառավարությունը շարունակում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ներկայացնել Ադրբեջանի կողմից մարդու իրավուքների խախտման վերաբերյալ անհերքելի ապացույցներ:

Նախորդ օրերի ընթացքում #ՄԻԵԴ են ներկայացվել նաև ռազմական գործողություններին Թուրքիայի մասնակցության վերաբերյալ նոր ապացույցներ:

Ներկայացված ապացույցների հիման վրա #Ադրբեջանը պատասխանատվության է ենթարկվելու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք խախտումների համար,- գրել է Տ․ Ավինյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում