Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ»-ի մատուռի մոտ նորածին երեխային լքած մայրը հայտնաբերվել է. ՀԺ
Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ»-ի մատուռի մոտ նորածին երեխային լքած մայրը հայտնաբերվել է:
Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Քննություն է իրականացվում: Այլ տվյալներ՝ ինչպես անձի, այնպես էլ կատարվածի հանգամանքների վերաբերյալ, այս պահին հրապարակման ենթակա չեն՝ քննության շահերից ելնելով»,- ասաց Աբրահամյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ՝ հուլիսի 22-ին՝ ժամը 11։50-ի սահմաններում, Ներքին Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ» թաղամասում՝ մատուռի հարևանությամբ, նորածին երեխաէր գտնվել:
Երեխան տեղաափոխվել էր Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոն, որտեղ մահացել էր
Կարծիքներ