Գվարդիոլան գերազանցել է Ալեքս Ֆերգյուսոնի ռեկորդը

Գվարդիոլան գերազանցել է Ալեքս Ֆերգյուսոնի ռեկորդը

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան նոր հաջողություն է գրանցել Անգլիայի առաջնությունում, հաղորդում է OptaJoe-ն:

Գվարդիոլան Անգլիայի առաջնության պատմության մեջ թիմի մեկնարկային կազմն ամենաշատը փոփոխության ենթարկած մարզիչն է: Նա թիմի մեկնարկային կազմը փոփոխության է ենթարկել 143 անգամ:

Այս ցուցանիշով նախկինում առաջատար էր «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը՝ 140 փոփոխությամբ:

Հիշեցնենք, որ Խոսեպ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցնում է 2016 թվականից:

Կատալոնացի մասնագետի գլխավորությամբ մանչեսթերյան ակումբը 2 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, 1 անգամ՝ Անգլիայի գավաթակիր, 3 անգամ՝ Անգլիայի լիգայի գավաթակիր, 2 անգամ էլ՝ Անգլիայի Սուպերգավաթակիր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում