Բրիտանացի ծնողները նորածին որդուն Լյուցիֆեր են անվանել

Բրիտանացի ծնողները նորածին որդուն Լյուցիֆեր են անվանել

Մեծ Բրիտանիայի բնակիչներ Դեն և Մենդի Շելդոններն իրենց որդուն սատանայի անունով՝ Լյուցիֆեր կոչելու իրավունք են ստացել, հայտնում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ ի սկզբանե ծնողներին ասել են, որ այդպիսի անուն ունեցող երեխան կյանքում հաջողակ չի լինի:

Ամուսիններն այցելել են Չեսթերֆիլդ քաղաքի գրանցման բյուրո, որպեսզի իրենց չորս ամսական որդուն Լյուցիֆեր անունով գրանցեն, սակայն աշխատողը փորձել է արգելել նրանց դա անել՝ հրաժարվելով գրանցել ամուսինների նախընտրած անունը:

«Նա մեզ ասաց, որ որդիս չի կարողանա աշխատանք գտնել, որ ուսուցիչները չեն ցանկանա նրան կրթել: Ես փորձեցի բացատրել, որ մենք հավատացյալ չենք, և որ Լյուցիֆեր անունը հունարեն նշանակում է «լուսաբեր», «առավոտ», սակայն նա մեզ չլսեց»,-պատմել է հայրը:

Հայտնի է, որ ստեղծված իրավիճակի հարցով քաղաքապետարան բողոք ներկայացնելուց հետո ամեն ինչ կարգավորվել է, և երեխայի անունը  Լյուցիֆեր է գրանցվել:

Պարբերականը հավելում է, որ Նոր Զելանդիայի իշխանությունները 2013թ. պաշտոնապես արգելել են նորածիններին Լյուցիֆեր, Քրիստոս և Մեսիա անունները տալ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում