Մարտունի գյուղում այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ

Մարտունի գյուղում այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 22-ին, ժամը 17։58-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի գյուղում այրվում է խոտածածկ տարածք:

ԱԻՆ֊ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:20-ին, մարվել՝ 19:55-ին: Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում