20-րդ միջոցառման շրջանակում 12 ոլորտների 37.000 աշխատակիցներ 2-րդ անգամ կստանան աջակցություն՝ 68 հազարական դրամ
Հակաճգնաժամային 20-րդ միջոցառման շրջանակում առավել տուժած 12 ոլորտների 37.000 աշխատակիցներ 2-րդ անգամ կստանան սոցիալական աջակցություն, այս անգամ յուրաքանչյուրը 68.000 դրամ՝ անկախ աշխատավարձի չափից, ծրագրի բյուջեն 2.5 միլիարդ դրամ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը:
Աջակցությունը ստանալու դիմումն արդեն հասանելի է կայքում: Գումարը փոխանցվելու է բացառապես շահառուների բանկային քարտերին:
Ստորեւ ներկայացնում եմ ոլորտների ցանկը, աշխատակիցների քանակը եւ տնտեսական գործունեության տեսակի դասակարգիչները.
1) (I55) Հանրային սնունդ - 22157 աշխատակից (ռեստորան, սրճարան, բար եւ այլն)
2) (I56) Հյուրանոցային եւ հյուրատնային ծառայություններ – 6010 աշխատակից
3) (N79) Զբոսաշրջային ծառայություններ – 2464 աշխատակից
4) (R93.1) Սպորտի բնագավառում գործունեություն - 2066 աշխատակից (սպորտային ակումբներ, լողավազաններ եւ այլն)
5) (P85.1) Նախադպրոցական կրթություն – 1040 աշխատակից
6) (R92.00.1) Խաղատների գործունեություն - 1039 աշխատակից (այս ոլորտի աշխատակիցներին աջակցությունը տրվում է առաջին անգամ, գործունեությունը պարետի որոշմամբ արգելված է)
7) (R93.2) Զվարճությունների եւ հանգստի կազմակերպման այլ գործունեություն – 924 աշխատակից (բիլիարդ, բոուլինգ, սեղանի թենիս, զիփլայն եւ այլն)
8) (P85.5) Կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում – 341 աշխատակից (նաեւ վարորդական դպրոց, հաշվապահական, օտար լեզուների եւ համակարգչային դասընթացներ)
9) (N77) Ավտոմեքենաների եւ այլ առարկաների վարձույթ – 283 աշխատակից
10) (M74.2) Լուսանկարչության բնագավառում գործունեություն – 235 աշխատակից
11) (R90) Ստեղծագործական, արվեստի եւ հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն – 226 աշխատակից
12) (J59.14.0) Կինոթատրոնների գործունեություն - 140 աշխատակից
Կարծիքներ