Նոր սերնդի Mercedes-Benz S-դասի դեբյուտը տեղի կունենա սեպտեմբերին
Նոր սերնդի Mercedes-Benz S-դասը՝ W223 ինդեքսով առաջին անգամ հնարավորություն կստանա համադրելու 12-գլանանի շարժիչը լիահաղորդակ տրանսմիսիայի հետ, հայտնում է «Մոտորը»:
Mercedes-Fans-ի մակնիշի մշակումների դեպարտամենտի ղեկավար Յուրգեն Վայսինգերը պարբերականի հետ զրույցում նշել է, որ նոր Mercedes-Benz S-դասի դեբյուտը կկայանա այս տարվա սեպտեմբերին: Պարզվում է՝ ֆլագմանային սեդանի համաշխարհային պրեմիերան արդեն մի քանի անգամ հետաձգվել է, այդ թվում՝ կորոնավիրուսի համավարակի հետ կապված խնդիրների պատճառով: Նոր Mercedes-Benz S-դասը ինժեներները մշակել են մոտ 5 տարի. ներկայիս W222-ի ժառանգորդի վրա նրանք սկսել են աշխատել դեռեւս 2015 թվականին: Սեդանը պատրաստված է նոր պլատֆորմի վրա, որն ավելի ուշ կիրառվելու է նաեւ մակնիշի այլ մոդելներում:
Որոշվել է ֆլագմանում պահպանել V12 շարժիչը, ընդ որում՝ առաջին անգամ հնարավոր կլինի այն համադրել 4Matic լիահաղորդակ տրանսմիսիայի հետ: Ի դեպ, մոնումենտալ 6-լիտրանոց շարժիչը նախկինն է, իսկ ամենատարածվածները կդառնան «վեցյակով» եւ V8-ով տարբերակները: Վայսինգերը նաեւ նշել է, որ S-դասը կունենա անվային բազայի երեք տարբերակ՝ ստանդարտ, երկարացված եւ հատուկ Mercedes-Maybach-ի համար երկար, իսկ ֆլագմանային սեդանի հետեւի անիվները կառավարելի կդառնան: S-դասը հավաքելու են Զինդելֆինգենի նոր գործարանում:
Կարծիքներ