Ծաղկաձորում ընթանում է Երևանի շախմատի բարձրագույն վարպետության դպրոցի ուսումնամարզական հավաքը
Ծաղկաձորի Գրողների տանը ապրիլի 4-ից ընթանում է Երևանի շախմատի բարձրագույն վարպետության դպրոցի ուսումնամարզական հավաքը, որը կտևի մինչև ապրիլի 10-ը: Այդ մասին ասված է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանի Ֆեյսբուքի էջում:
«Ուսումնամարզական հավաքին մասնակցում է 29 պատանի շախմատիստ, որոնցից 19-ը ապրիլի 13-ից կմասնակցեն Հայաստանի պատանիների եզրափակիչ մրցաշարին:
Հավաքը սկսվեց արագ շախմատի մրցաշարով, որի արդյունքների հիման վրա հաղթողները պարգևատրվեցին հուշանվերներով:
Մրցաշարում 1-ին տեղը զբաղեցրեց Բենիկ Ագասարովը, 2-րդ հորիզոնականում Սևակ Մանուկյանն էր, իսկ 3-րդ տեղը գրավեց Ալբերտո Աթոյանը»,- նշված է գրառման մեջ:
Կարծիքներ