Թրյուդոն հրաժարվել է ռուս դիվանագետներին արտաքսել Կանադայից
«Կանադան չի պատրաստվում արտաքսել ռուս դիվանագետներին, քանի որ դա հակասում է երկրի շահերին»,- հայտարարել է վարչապետ Ջասթին Թրյուդոն։ Նրա խոսքով՝ ռուսների արտաքսումը կբերի հայելային միջոցառումների և կխանգարի Օտտավային կապ պահպանել Մոսկվայի հետ և աջակցել կանադացիներին Ռուսաստանում։
«Մենք պետք է շատ զգույշ լինենք: Մենք չենք ուզում զրկվել Մոսկվայում տեղեկատվության աղբյուրներից այս ճգնաժամի պահին, երբ դիվանագիտական խնդիրներ են ծագում: <…> Եթե մենք ռուս դիվանագետներին արտաքսենք Կանադայից, ինչպես արեցին մյուս երկրների մեր դաշնակիցները, դա կհանգեցնի Մոսկվայում մեր դիվանագիտական առաքելության կորստին»,- ասել է Թրյուդոն։
Որոշումը կայացվել է՝ չնայած կանադացի պահպանողական գործիչների ճնշմանը, որոնք կոչ են արել «հստակ ազդանշան» տալ Կրեմլին:
Կարծիքներ